20-ամյա աղջիկը հորաքրոջ տանից ոսկյա զարդեր էր գողացել
Հունվարի 10-ին՝ ժամը 18:30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է հրավիրվել 1994թ. ծնված Աննա Հ.-ն:
Ոստիկանության լրատվական ծառայության տեղեկացմամբ, ըստ նրա տված խոտովանական բացատրության, նա, 2014 թ. դեկտեմբերի 17-ին հյուրընկալվելով հորաքրոջ` 1972թ. ծնված Լուսիկ Ա.-ի տանը և օգտվելով տանտերերի անուշադրությունից, գողացել է ոսկյա զարդեր:
Վնասի չափը պարզվում է: Գողոնը մասամբ ներկայացվել է:
Կատարվում է հետաքննություն:
