1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«2008-ի շարժումը անհրաժեշտություն էր, իրականությունը խցանվել էր և պետք է պայթեր». Կարպիս Փաշոյան

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հոդվածն այս գրել եմ 2018 թ․-ի փետրվարի 28-ին «Հրապարակ» օրաթերթում։ Քանի որ այլևս այդ թերթում չեմ աշխատում, խմբագիրները սյունակը չեն պահպանվել ու իմ հոդվածներից շատերը անհետացել են։ Սա էլ գտա իմ արխիվից։

Անցած տարի այս օրը ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ Հայաստանում կարող է հեղափոխություն լինել, իհարկե գրում էինք դրա անհրաժեշտության մասին, բայց չէինք հասկանում, որ բաղձալի պահը չափազանց մոտ է։

Կարդալիս հաշվի կառնեք, որ ակնարկը գրվել է անցած տարի և դրանում առկա բազմաթիվ ձևակերպումներ այլևս արդիական չեն ու բնորոշ են Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակաշրջանին։ Նիկոլ Փաշինյանին էլ եմ մի թեթև կշտամբել, դե հեղափոխությունից առաջ ներկայիս վարչապետին շատ էի քննադատում, ինչպես տեսնում եք հիմա էլ։ Լա՛վ անցնենք հոդվածին, բարի ընթերցում։

ՄԵՆՔ ՍԵՐՈՒՆԴՆ ԵՆՔ ՄԱՐՏԻ 1-Ի

Ինձ և հասակակիցներիս հաճախ ներկայացնում են որպես անկախության սերունդ։ Դե մենք ծնվել ենք 1991 թ․ և մեր ծերանալը ուղիղ համեմատական է անկախության ընթացքին։ Մեզ նաև ասում են․ «Դուք այս երկրի ապագան եք, քանի որ անկախության սերունդն եք»։ Իրականում ես համաձայն չեմ այս ձևակերպումների հետ, քանի որ դրանք ոչ միայն չափազանց վերամբարձ են, այլ նաև բովանդակային տեսանկյունից որևէ կերպ չեն համապատասխանում կյանքի վերաբերյալ մեր պատկերացումներին։ Ես չեմ ուզում լինել Հայաստանի պայծառ ապագան, քանի որ ես Հայաստանի թշվառ ներկան եմ։ Ես չեմ կարող լինել անկախության սերունդ, քանի որ չեմ զգացել դրա շունչը։ Ավելի շուտ` ես սերունդն եմ մարտի 1-ի, որովհետև 2008-ը իմ ջահելության մեկնարկն էր, երբ ես ընդամենը 10-րդ դասարանի աշակերտ էի։ Եվ հարցն անկախության հռչակումը չտեսնելու և մարտի 1-ը տեսնելու մեջ չէ, պարզապես մեր հասուն կյանքի սկիզբը համընկավ 2008 թ․-ի իրադարձությունների հետ։ Ինչ-որ արժեքային կապ կա այդ պատահական համընկնման մեջ, քանի որ մեր կյանքի ճանաչողության հասուն փուլի մեկնարկը ուղղակիորեն խաչվեց հետմարտիմեկյան նոր Հայաստանի հետ։ Արժեքային փոխներթափանցման տրամաբանությամբ մեր սերունդը այդ նոր միջավայրի կրողն է, իսկ վերջինս էլ արդյունքը նաև մեր գոյության։

Իմ կյանքի առաջին հասուն տասնամյակն անցել է Սերժ Սարգսյանի հետ։ Հասուն այն առումով, որ 17 տարեկանում մարդը թևակոխում է ճանաչողության բոլովին այլ փուլ։ Դա ավարտն է մանկության և սկիզբը՝ բոլորովին այլ կյանքի։ 2008 թ․ ավարտեցի դպրոցը, ընդունվեցի համալսարան, գնացի բանակ, Հայաստանից հեռացա, վերադարձա, նորից ընդունվեցի համալսարան, աշխատեցի տարբեր ոլորտներում, այսինքն՝ վայրիվերումների ու փոփոխությունների մի ամբողջ շրջափուլ և արդեն հայտնվել եմ 27-ի նախաշեմին, բայց Սերժ Սարգսյանը դեռ կա ու շարունակում է լինել։ Վերհիշելու գործընթացն այս պատճառ է դառնում վախի ու անհանգստության, մի՞թե հաջորդ տասնամյակն էլ պետք է անցնի այդ մարդու դիկտատուրայի ուղեկցությամբ։ Մեր սերունդը նաև այդ բիրտ իշխանության ազդեցության կրողն է։ Ազդեցությունն այդ ծնել է հակազդեցության այնպիսի մի միջավայր, որի արդյունքում սաղմնավորվել և ձևավորվել ենք մենք, մեր դիմագծն ու անհատականությունը։ Երբեմն մտածում եմ` ի՞նչ կլինի մեր հետ, եթե Սերժ Սարգսյանն այլևս հեռանա, չէ՞ որ նրա չգոյությունը կանէացնի ազդեցություն-հակաազդեցություն արժեքային այն բախումը, որը ծնել է մեզ։ Հնարավոր է և կյանքը իմաստազրկվի, չէ՞ որ ԽՍՀՄ փլուզումից հետո շատերի կյանքն արժեզրկվեց, քանի որ պայքարն ավարտվել էր, իսկ հակազդեցությունը՝ փոխակերպվել կոնֆորմիզմի։ Ո՞ւմ դեմ պետք է գրեմ, եթե նա չլինի, չէ՞ որ նա իմ հակահերոսն է և անուղղակիորեն ներկա է նույնիսկ այն հոդվածներում, որոնք նրա մասին չեն։

Ես մեծացել եմ Երևանի արվարձաններում՝ քաղաքակրթությունից կտրված «վայրենի» Մալաթիայում, որտեղ Հիսուսից հետո երկրորդ մարդը Սամվել Ալեքսանյանն է։ Այսինքն` 2000-ական թթ․ որևէ կերպ հաղորդակից չեմ եղել Կենտրոնի բարեկիրթ ու փափկասուն միջավայրին։ «Ղումարով» ֆուտբոլը, կռիվները, դպրոցից փախնելն ու «քուչի հիեարխիկ ախպերականը» մեր կյանքի անբաժան մասնիկներն էին։ Եվ հենց այդ «ախպերականի» արդյունքում 2008 թ․ առաջին անգամ ընկերներով հայտնվեցինք Հանրապետության հրապարակում տեղի ունեցող Սերժ Սարգսյանի նախընտրական հանրահավաքին։ Դե մեր թաղի հեղինակություններից մեկն էր «տղավարի» խնդրել, մենք էլ՝ սիրով համաձայնել։ Ճիշտն ասած չէինք հասկանում, թե ինչ է կատարվում, չէինք էլ լսում, հետաքրքիր չէր, թքած ունեինք։ Միայն հիշում եմ, որ հանրահավաքի ավարտից հետո հրապարակում հայտնված բազմությունը զանգվածաբար շարժվեց դեպի Ազատության հրապարակ, որտեղ հանրահավաք էր իրականացնում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ճիշտն ասած այդ ժամանակ չէինք կարող հասկանալ, թե ինչու էին մարդիկ մեկ հանրահավաքից այլ հանրահավաք գնում, պարզապես ընդհանուր հոսքի հետ գնացինք։ Միայն հիմա տարիների հեռավորությունից կարող եմ ենթադրել, որ Ազատության հրապարակն այդ օրերին ինչ-որ մոգական ձգողականություն ուներ և բոլորին քաշում էր դեպի իրեն։ Ճիշտն ասած մի փոքր վախենում էինք, ի՞նչ կմտածեին թաղի տղերքը, եթե տեսնեին մեզ Լևոնի հանրահավաքին։ Բայց մտածմունքներն այդ հօդս ցնդեցին, երբ մարդկային բազմության մեջ հայացքով հանդիպեցինք «Կյաժին», որը մեզ բերել էր Սերժ Սարգսյանի հանրահավաքին։ Փաստորեն նա էլ էր մարդկային հոսքի հետ եկել Ազատության հրապարակ։ Այդ օրերին նույնիսկ թաղային հեղինակություններն էին «լևոնական», թեկուզև՝ առերես։

2008 թ․ մարդկային գիտակցության մեջ երկու հերոսներ կային. մեկը Լևոն Տեր-Պետրոսյանն էր, իսկ մյուսը՝ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս ընդհանրապես ջահելների կուռքն էր։ Նա իր հռետորական բացառիկ ունակություններով ալեկոծում էր մարդկային հոգիներն ու ցնցում հարակից շենքերի պատերը՝ ինչ-որ տեղ հիշեցնելով Լև Տրոցկուն։ Այս համեմատության մեջ որևէ չափազանցություն չկա, այդ օրերի Նիկոլը իսկապես ուրիշ էր, նա, կարծես թե, մարդկանց պայքարելու ներշնչանքը լիներ՝ իր ամբողջ կիրքն ու ինքնավստահությունը փոխանցելով «խելագարված ամբոխներին»։ Ես իսկապես մեծագույն ցավ եմ ապրում, որ 2008-ի Նիկոլից այլևս ոչինչ չի մնացել, խորթ ու օտարացած մարդ է դարձել։

Ներկայումս տասը տարվա հեռավորությունից այն համոզմունքն ունեմ, որ 2008-ի շարժումը անհրաժեշտություն էր, իրականությունը խցանվել էր և պետք է պայթեր, եթե չպայթեր, ապա հիմա կապրեինք ամբողջատիրական ու գորշ երկրում, որտեղ նմանատիպ ակնարկներ հնարավոր չէր լինի գրել։ Խաղաղություն մարտի 1-ի զոհվածներին և համերաշխություն համաժողովրդական պայքարին մասնակից դարձած ու մինչև վերջ պայքարած քաղաքացիներին»։

Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan