2015-ի ընթացքում ՀՀ մանկատներում երեխաների թիվը նվազել է. որդեգրվել է 64 երեխա
2015 թվականի ընթացքում հայաստանի մանկատներից որդեգրվել է 64 երեխա, որոնցից 31-ն աղջիկներ են: Այս մասին տվյալներ է հրապարակել ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:
Ըստ այդմ, 2015-ի սկզբին Հայաստանի պետական ու ոչ պետական մանկատներում ապրել է 951 երեխա (nրանցից 452-ը աղջիկներ) իսկ տարեվերջին՝ 864 երեխա:
Մեկ տարվա ընթացքում 78 երեխա վերադարձվել է հարազատների մոտ, 114-ը տեղափոխվել է այլ մանկատներ, 14-ը մահացել է:
Մանկատան երեխաներից 76-ը անկողնային հիվանդ են, 305-ն ունեն խրոնիկ հոգեկան շեղումներ, 469 երեխա ունի հաշմանդամություն:
Մանկատներում ապրող երեխաների մեծ մասը 10 տարեկանից բարձր են:
Նշենք, որ Հայաստանում գործում է 8 մանկատուն, որոնցից 6-ը՝ պետական;
