2015-ին Հայաստանում մեծ բանտի երկու մասնաշենք կկառուցեն
2015-ին «Արմավիր» ՔԿՀ-ում երկու նոր մասնաշենքեր (2-րդ եւ 3-րդ) կկառուցվեն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԱԺ-ում հայտարարել է արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:
Առաջին մասնաշենքը կբացվի մինչև տարեվերջ: Այդ նպատակներով այս տարվա բյուջեով տրամադրվել է 1 մլրդ դրամ, իսկ ապրիլին ևս 875 մլն դրամ:
Նոր մասնաշենքում կլինեն 400 բանտարկյալներ: Եւս երկու նման մասնաշենք նախատեսվում է բացել 2015-ին: «Դա կօգնի նվազեցնել ՔԿՀ-ների ներկա բեռնվածությունը, ինչպես նաեւ բարելավել բանտարկյալների կենցաղային պայմանները»,-ասել է Մանուկյանը:
