«2015-ին Տեր-Պետրոսյանը մեզ զգուշացրեց՝ ԲՀԿ-ի հետ շատ մի խորացեք». Գագիկ Մելքոնյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանն «Առաջին լրատվական»- ի եթերում, անդրադառնալով ԲՀԿ-ի վերջին հայտարարություններին, ասել է. «ԲՀԿ-ի հետ 2015-ին մենք ճանապարհ ընկանք, երբ որ «Եռյակ» դաշինք էր կազմվել: Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց՝ ԲՀԿ-ի հետ շատ մի՛ խորացեք, մի՛ նվիրվեք: «Ազատամարտիկների դաշինքի» համար հարցական մնաց, թե ինչու է առաջին նախագահն այդպես ասում, ու երբ որ Ծառուկյանը «զադնի դրեց»՝ հետ կանգնեց, հասկացանք Լևոն Տեր-Պետրոսյանի ասածը, բայց մենք էլ արդեն շատ խորացել էինք՝ իշխանափոխություն էինք պատկերացնում, բայց այդ ամենը տխուր վախճան ունեցավ, ու Ծառուկյանը քաղաքականությունից դուրս եկավ»:
Մանրամասները` սկզբնաղբյուրում:
