2015թ-ի հունվար-հունիսին ՀՀ-ում դատապարտվածների թիվը 1 349-ն է, որոնցից 29-ն անչափահաս է
Հանրապետությունում 2015թ. հունվար-հունիսին դատապարտվածների թվաքանակը կազմել է 1 349 մարդ, որոնցից կանայք են 104-ը: Այս ցուցանիշները հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը:
Դատապարտյալների շուրջ կեսը՝ 641 անձ, 18-29 տարիքային խմբում են, 509-ը՝ 30-49 տարիքի, 170-ը՝ 50 և ավելի բարձր տարիքի մարդիկ են: Անչափահաս դատապարտյալները 29-ն են:
Ըստ ԱՎԾ-ի՝ դատապարտյալների մեծ մասը՝ 701-ը, չաշխատող և չսովորող աշխատունակներ են, 353-ը՝ զինվորական ծառայողներ, 12-ը՝ մինչև 18 տարեկան սովորողներ, 10-ն էլ 18 և բարձր տարիքի սովորողներ: Դատապարտված պաշտոնատար անձանց թիվը Հայաստանում 21-ն է
