2016թ. ևս կարողացանք սաստել թշնամուն և խաղաղություն պարտադրել. Մովսես Հակոբյան
Panorama.am-ը գրում է.
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ամանորյա շնորհավորական ուղերձ է հղել.
«Հարգելի գեներալներ, սպաներ, ենթասպաներ, հայոց բանակի քաղաքացիական հատուկ ծառայողներ:
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Նորից Ամանոր է, և նորից մենք մեզ պարտավորված ենք զգում մի հետադարձ հայացքով վերհիշելու ու ամփոփելու անցնող տարվա ընթացքում տեղի ունեցած այն ամենը, ինչը կարևոր է եղել մեզ համար: Իհարկե, մեզնից յուրաքանչյուրը իր անձնական կյանքն ունի՝ մարդկային բոլոր վայրիվերումներով, որում կան հաջողություններ ու անհաջողություններ, ուրախություններ ու տխրություններ, բայց իմ ամանորյա շնորհավորական ուղերձը ՀՀ զինված ուժերի անձնակազմին, անշուշտ, մի անդրադարձ է հայոց ազգային բանակին, որը մենք բոլորս ենք ներկայացնում, և որը մեր ազգային ամենակարևոր արժեքներից մեկն է:
Նախ ասենք, որ 2016-ը հոբելյանական, հիշարժան տարի էր: Ողջ հայությունը հանդիսավորությամբ նշեց անկախ Հայաստանի Հանրապետության 25-րդ տարեդարձը: 2017-ը նույնպես հոբելյանական է: Շուտով՝ ընդամենը հաշված օրեր անց, նույնպիսի ոգեւորությամբ կտոնենք նաեւ մեր բանակի 25 ամյա հոբելյանը:
Բանակի համար տարվա ամենահիշարժան իրադարձությունը, ինչ խոսք, զինվորական շքերթն էր: Մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում կայացած այդ աննախադեպ զորահանդեսը՝ ցուցադրված զինտեխնիկայի առումով, Հայաստանի Հանրապետության անկախության ամենանշանակալից ձեռքբերումներից մեկի՝ հայոց բանակի հարձակողական եւ պաշտպանական մեծ ներուժի վկայությունն էր: Բանակը իր ողջ հզորությամբ ներկայացավ ժողովրդին, հակառակորդին էլ ցույց տվեց, որ ունակ է մարտական գործողություններով կասեցնելու մեր հայրենիքի նկատմամբ ցանկացած ռազմական ոտնձգություն, ինչը գործնականում արեց քառօրյա պատերազմի ժամանակ:
Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով հարձակման անցած հակառակորդին, որը կիրառեց իր սպառազինության ամբողջ համակարգը, հայ զինվորը հետ շպրտեց՝ մեկ անգամ ևս ապացուցելով, որ բարձր ու անընկճելի է իր մարտական ոգին:
Այսպիսով, 2016թ. ևս կարողացանք սաստել թշնամուն և խաղաղություն պարտադրել: Դա, իհարկե, արվեց մեծ ջանքերի, մեր ուժի, քրտնաջան աշխատանքի, ցավոք, նաև զոհերի գնով: Մենք գլուխ ենք խոնարհում թշնամու հետ ընդհարման ժամանակ զոհված մեր զինծառայողների շիրիմների առաջ, հպարտանում ենք նրանց գործած անօրինակ սխրանքներով: Նորից խորապես վշտակցելով բոլոր զոհվածների հարազատներին՝ առաջին հերթին նրանց եմ շնորհավորում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ու ցանկանում համբերություն և տոկունություն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
