1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

2018թ. 5560 պետծառայող կմնա առանց աշխատանք. ավելանալու են գործազրկությունն ու աղքատությունը

Կառավարությունը 2018թ. նախատեսում է պետական համակարգից մոտ 5560 աշխատակից կամ աշխատատեղ կրճատել: Դա կազմում է ընդհանուր աշխատողների մոտ 4 տոկոսը: 2017թ. պետական համակարգի աշխատակիցների թիվը կազմել է 144 հազար 113 մարդ, 2018թ. նրանց թիվը կկազմի 138 հազար 549 հոգի: Իսկ այդ կրճատման արդյունքում կառավարությունը տնտեսելու է մոտ 3 մլրդ դրամ: Այս ցուցանիշն արտացոլված է 2018թ. բյուջեի նախագծի փաստաթղթերում:

Ընդ որում՝ կրճատումներ են լինելու պետական համակարգի գրեթե բոլոր ոլորտներում: Իսկ ամենամեծ  թվով աշխատատեղերի կրճատում կառավարությունը նախատեսում է կրթության ոլորտում։ Հավանաբար պատճառն այն է, որ հենց այդ ոլորտում է ամենաշատ զբաղվածությունը: Բացի այդ, կրթության ոլորտում օպտիմալացումները վաղուց են սկսվել, դպրոցներ են միավորվում, ազատված դպրոցների շենքերը հանձվում նախկին ու գործող տարբեր պաշտոնյաների, օրինակ՝ ՎՊ նախկին նախագահ Իշխան Զաքարյանի կնոջը՝ Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության նախկին պետ Գայանե Սողոմոնյանին: Նաև գաղտնիք չէ, որ շարունակական արտագաղթի ու ծնելիության անկման արդյունքում մեր երկրում աշակերտների և ուսանողների քանակը գնալով կրճատվում է, և հիմա կառավարությունը որոշել է ուսուցիչների թիվը համապատասխանեցնել նրանց թվին: Այս ոլորտում աշխատող ու պետական բյուջեից աշխատավարձ ստացողների թիվը կնվազի 2797-ով կամ 4.2 տոկոսով։ Իսկ 2018թ. ոլորտի աշխատողների թիվը կլինի 63.612՝  2017թ. 66.409-ի փոխարեն:

Հաջորդ խոշոր կրճատումը նախատեսվում է առողջապահության ոլորտում, որտեղ աշխատակիցների քանակը 34 հազար 145-ից իջնելու է 32 հազար 570-ի: Ընդհանուր առմամբ, այս ոլորտում կրճատվելու է աշխատակիցների 4.6 տոկոսը։ 777 աշխատակից էլ կրճատվելու է պետական կառավարման ապարատից, որտեղ հաջորդ տարի մնալու են 18.444 աշխատող՝ 19.221-ի փոխարեն: Աշխատողներ կրճատվելու են նաև սոցիալական պաշտպանության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտներից: Կրճատումներ չեն սպասվում գիտության, պաշտպանության, ոստիկանության և ազգային անվտանգության ոլորտներում: Օպտիմալացումների արդյունքում հաջորդ տարի բյուջետային աշխատողների աշխատավարձերի ֆոնդը կկազմի 243.5 մլրդ դրամ՝ այս տարվա 246.5 մլրդ դրամ հատկացումների փոխարեն:

Տարիներ շարունակ բարձրաձայնվել է, որ պետական ապարատում աշխատակիցների թիվն աստիճանաբար ուռճացվում է, որ կոալիցիայի մաս կազմող յուրաքանչյուր կուսակցություն ամեն մի համապետական ընտրություններից հետո իրեն տրված նախարարություններում ու այլ գերատեսչություններում իրենց հարազատ-բարեկամներին ու կուսակիցներին են գործի ընդունում՝ մեծամասամբ չազատելով այլ աշխատողների և հնարավորինս ուռճացնելով բյուջեից աշխատավարձ ստացողների թիվը: Այդ գործելաոճի ցայտուն դրսևորումը մոտ մեկ տասնամյակում լավագույնս արտացոլվեց Ազգային ժողովում, որտեղ աշխատակազմը մոտ 200 հոգուց աստիճանաբար եռապատկվեց: Եվ այս գործելաոճը շատ նման է տարիներ շարունակ մահացածների փոխարեն քվեարկություն իրականացնելու կամ նրանց անունով թոշակ դուրս գրելու պրակտիկային: Ամեն դեպքում, բյուջետային միջոցների արդյունավետ կառավարումը և գումարների չփոշիացումը խիստ կարևոր է, եթե անգամ այն 3 մլրդ կամ 3 մլն դրամ է:

Բայց մյուս կողմից էլ՝ նույն կառավարության աշխատակազմում բազմաթիվ նոր օգնականներ ու խորհրդականներ են ավելանում, ռազմավարական կամ զարգացման կենտրոններ բացվում, որտեղ վարձատրությունը Հայաստանի միջին աշխատավարձից զգալիորեն բարձր է: Վարչապետ Կարեն Կարապետյանը իր նշանակման մեկ տարվա ընթացքում լավագույնս նման գործելաոճ դրսևորեց: Նկատենք նաև, որ կրճատումներ արդեն իսկ սկսվել են պետական համակարգում, մենք արդեն հրապարակել ենք, որ շաբաթներ առաջ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը նախարարների ու այլ գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ նիստ է անցկացրել ու նրանց հրահանգել կրճատել իրենց աշխատողների մոտ 7 տոկոսը: Դժվար է ասել՝ դա վերաբերո՞ւմ է նաև վերը նշված գործընթացին, թե՞ դա այս տարվա համար է նախատեսվում և իրենից ենթադրում է աշխատողների ու ծախսերի թաքուն սեկվեստոր: Այնուամենայնիվ գործընթացի թաքուն, թե բացահայտ, բայց մեկնարկը տրված է:

Բայց, ինչպես ասում են, մեդալն ունի երկու երես: Եվ որքան ուրախալի է ու արդարացված բյուջետային գումարների արդյունավետ օգտագործումը, նույնքան էլ, միգուցե նաև ավելի շատ կարևոր է այն հարցը, թե ինչ է լինելու կրճատված 5560 աշխատողների հետ: Կառավարությունը նրանց համար այլ աշխատանքի հնարավորություն ստեղծելո՞ւ է, թե՞ գործից հանելու է և թողնելու բախտի քմահաճույքին: Նրանք համալրելո՞ւ են մեր գործազուրկների՝ առանց այդ էլ ահռելի բանակը: Մեր երկրում գործազրկությունն արդեն մոտենում է 20 տոկոսի, ինչը սարսափելի մեծ թիվ է: Իսկ գործազուրկների նոր բանակը առաջին իսկ հնարավորության դեպքում արտագաղթելո՞ւ է իր հարազատների հետևից, թե՞ փորձելու է այստեղ ապրուստի ինչ-որ հնարավորություն գտնել: Հավանաբար արտագաղթի ճանապարհ կփնտրեն, քանի որ մեր երկրի տնտեսական զարգացումները, ներդրումների չիրականացված հույսերը հաջորդ տարի նույն քանակությամբ աշխատատեղեր ստեղծելու հույսեր չեն ներշնչում:

Իշխանությունները տարիներ շարունակ ուռճացնելով պետական ապարատը կամ նրանց չկրճատելով՝ միշտ մեկնաբանություններ էին տալիս, թե այդպիսով սոցիալական խնդիր են լուծում: Նրանք բացատրում էին, որ չեն կարող այդ մարդկանց գործազուրկ դարձնել ու առանց ապրուստի հնարավորության թողնել: Իհարկե, այս դեպքում իշխանություններին առաջին հերթին մտահոգում էր ոչ թե այդ մարդկանց ճակատագիրը, այլ այն վախը, թե գործազրկությունն ու անապահովությունը կարող են սոցիալական ընդվզում, բունտ առաջացնել: Իսկ հիմա, երբ իշխանություններն այնպես են թուլացրել ու վերահսկողության տակ վերցրել քաղաքական դաշտը, այնպես են թուլացրել ընդդիմությանը, այդ վտանգը հնարավորինս նվազել է: Այս պահի դրությամբ դժվար է ասել, թե ո՞ր քաղաքական ուժը պետք է առաջնորդի այդ ընդվզումը: Այնպես որ՝ կրճատվող աշխատողները կհամալրեն գործազուրկների բանակը, նրանց ընտանիքները՝ անապահով ընտանիքների բանակը, ու ամեն ինչ կանեն, որ օր առաջ փախնեն Հայաստանից:

 

1in.am

Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan