2019-ին ՊԵԿ-ը խախտումներ է հայտնաբերել «Ֆլեշ», «Սաս-Գրուպ» և «Ալեքս Էնդ Հոլդինգ» ընկերություններում
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2019 թվականին ստուգումներ է իրականացրել՝ «Ֆլեշ», «Սաս-Գրուպ», «Ալեքս Էնդ Հոլդինգ» և «Սիթի» ընկերություններում: «Հայկական ժամանակ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՊԵԿ-ից:
«Ֆլեշ» ընկերությունում հայտնաբերվել են խախտումներ և արձանագրվել է 3 մլն 733 հազար 745 դրամի չափով տուգանք:
«Սաս-Գրուպ»-ում հայտնաբերվել և արձանագրվել է 150 հազար դրամի չափով տուգանք:
«Ալեքս Էնդ Հոլդինգ»-ում արձանագրվել է 150 հազար դրամի չափով տուգանք:
«Սիթի» ընկերությունում իրականացվել է՝ թե՛ հսկիչ գնում, թե՛ ակցիզային դրոշմանիշների եւ դրոշմապիտակների կիրառման ստուգում եւ թե՛ ՀԴՄ կիրառության կանոնների ստուգում, սակայն 3 դեպքում էլ խախտում չի հայտնաբերվել:
Մանրամասները` սկզբնաղբյուրում:
