21-ամյա աղջիկն ահազանգել է հոր կողմից կիրառվող բռնության մասին
Ընտանեկան բռնության հերթական դեպքի մասին ահազանգել է 21-ամյա աղջիկը, ով հայտնել է, որ հայրը ծեծի է ենթարկել մորը և փակել է տան դուռը` թույլ չտալով նրանց տանից դուրս գալ:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ընտանիքում ծագած վիճաբանության ժամանակ 48-ամյա տղամարդը բռունցքով հարվածել է կնոջ մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
