21-ամյա քաղաքացին փորձել է ինքնահրկիզվել դատախազության շենքի դիմաց
Շիրակի մարզի 21-ամյա բնակիչ Դավիթ Նադոյանը նոյեմբերի 25-ին փորձել է Երեւանում ինքնասպանություն գործել։ ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց նա դյուրավառ հեղուկը լցրել է իր վրա եւ փորձել ինքնահրկիզվել։
Նադոյանը բերման է ենթարկվել ոստիկանություն, ճշտվում են երիտասարդի ինքնահրկզման փորձի պատճառները։
