22-ամյա Արթուրի դեմ ինչու են նման անմարդկային քայլի գնացել
Երեկ Գյումրիում միջադեպ է գրանցվել, վիճաբանության ընթացքում կտրել են 22-ամյա Արթուր Տոնապետյանի աջ ականջը: «Տեղյակ չենք ինչ վիճաբանություն է եղել, ինչի համար են նման բան արել, բայց սա անմարդկություն է, ստոր քայլ: Ինչ սառնասիրտ պետք է լինեն անողները, որ նման բան են արել»,-Fnews.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Տոնապետյանի եղբայրը` Սուրենը:
Եղբոր խոսքով Արթուրը դեպքի մասին իրենց ոչինչ չի պատմել. «Մենք դեպքի մասին որևէ տեղեկություն չունենք, նրա հետ չենք կարողացել խոսել, արնաշաղախ տուն է եկել: Միանգամից տարել ենք հիվանդանոց, հիմա էլ ասում են, ոչ պետք է արհեստական ականջ տեղադրեն»,-ասաց եղաբայրը: Խոսելով եղբոր մասին, Սուրենն ասաց, որ խելոք երիտասարդ է, երբեք կռիվների մեջ չի ընկել. «Իր համար հանգիստ աշխատում էր, որքանով գիտեմ որևէ մեկի հետ խնդիրներ չի ունեցել»:
Անդրադառնալով մարզում պտտվող լուրերին, թե վիճաբանության պատճառն աղջիկ է եղել, մայրն ասաց, որ առայժմ ոչինչ հայտնի չէ. «Իրավապահ մարմիններն արդեն զբաղվում են այս գործով»:
Նա այժմ գտնվում է Գյումրի բժշկական կենտրոնում: Ըստ ԲԿ-ի փոխնտօրեն Արմեն Խաչատրյանի՝ երիտասարդի մոտ առկա է աջ ականջախեցու տրավմատիկ անդամահատում է: Ոստիկանությունից էլ տեղեկացրեց, որ քննություն է ընթանում և իրենք որևէ նորություն չեն կարող ասել:
Աննա Մաթեւոսյան
