23-ամյա երևանցին թունավորման նախանշաններով տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ
Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքէջի՝ նոյեմբերի 21-ին, ժամը 19.10-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 17.44-ին թունավորման նախանշաններով «Արմենիա» ՀԲԿ է տեղափոխվել Շերամի փողոցի թիվ 23 շենքի բնակիչ Գ. Փ.-ը (ծնվ. 1991 թ.):
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
