23-ամյա երիտասարդը թմրանյութ է ներարկվել ինքն իրեն՝ ոտքի աճուկային հատվածից
Երեկ՝ ժամը 18:00-ին, «շտապօգնության» կայանից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ ոտքի վնասվածքով տանը բուժօգնություն են ցուցաբերել 1991թ. ծնված Գագիկ Ս.-ին:
Ինչպես տռեղեկացնում են Ոստիկանության լրատվության ծառայությունից՝ Գագիկ Ս.-ն բացատրություն է տվել, որ նոյեմբերի 13-ին, ժամը 15:00-ին, տանը դեղահաբից և բենզինի խառնուրդից իր անձնական օգտագործման համար պատրաստել է թմրամիջոց և աճուկային հատվածից ներարկել ինքն իրեն, ինչի հետևանքով վատ է զգացել և դիմել «շտապօգնության» ծառայություն:
Նշանակվել են դատաբժշկական և տոքսիկոքիմիական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:
