23-ամյա քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ կախվելով տանիքից
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 17:02-ին, տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի Ս.Վարդանյան փողոցի տներից մեկի բնակիչն ինքնասպանություն է գործել՝ կախվելով տանիքից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների պաշտոնական կայք-էջից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները իջեցրել և ոստիկանության աշխատակիցներին են հանձնել 1991թ. ծնված Ն.Գ.-ի դին:
