23-ամյա վարորդը Դալար գյուղում «Chevrolet»-ով բախվել է հաստաբուն ընկուզենուն, ապա բնակչի տան պատին․ կան վիրավորներ
Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 23-ամյա Նարեկ Ա․-ն իր վարած՝ վրացական համարանիշներով «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայով Դալար գյուղի Կենտրոնական փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ընկուզենուն, ապա Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող բնակչի տան պատին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ դեպքի վայրում հավաքվածների, 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ է գործել «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։