24 տարեկան տղային զրկել են ազատությունից եւ տաքսի ծառայության գրասենյակում պահել փակի տակ
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ երեկ ոստիկանություն է հրավիրվել 24-ամյա Վանիկը, ում ժամեր շարունակ զրկել են ազատությունից եւ փակի տակ պահել «Վինչի» տաքսի ծառայության գրասենյակում։
Տղային գրասենյակում է պահել ծառայության տնօրենի օգնականը՝ պարտքերի պատճառով։
