24-ամյա կնոջը ոստիկանությունում մերկացրել ու նվաստացնելով ենթարկացրել են. «Ազատություն»
«Ազատության» փոխանցմամբ՝ իրավապաշտպաններն ահազանգում են, որ Վանաձորի ոստիկանությունում երիտասարդ կնոջը հարցաքննելիս նվաստացրել են, հոգեբանական ճնշումների և բռնության են ենթարկել, ինչից հետո օրեր անց նա ինքնասպանության փորձ է կատարել։
24-ամյա կնոջը ոստիկանություն են հրավիրել որպես կիբերհանցագործության կասկածյալ, վիրավորել են հորը ու սպառնացել, որ աշխատանքը կկորցնի, եթե դուստրը հենց այդ օրը չներկայանա բաժին։Գործին հետևող իրավապաշտպան Արթուր Սաքունցը պատմում է, որ ոստիկանության սպառնալիքներից հետո երիտասարդ կինը Երևանում գործերը կիսատ թողած վերադարձել է Վանաձոր, ներկայացել բաժին, որտեղ նրան պահել են 10 ժամ՝ 17:30-ից մինչև գիշերվա 03:30-ը, չեն բացատրել իրավունքները, չեն տրամադրել փաստաբան, ու ինչպես ինքն է պատմել՝ սպառնացել ու նվաստացրել են։
«Ի՞նչ ծանր հանցագործություն պետք է անձը մեղադրվելիս կամ կասկածվելիս լինի, որ քննության իրականացումը գիշերը ժամը 12-ից հետո հրատապ լինի»,- հարցնում է իրավապաշտպանը։
Երիտասարդ կնոջը ոստիկանության բաժնում նաև ստիպել են մերկանալ՝ ստուգելու արդյոք դաջվածքներ չունի։ Թեև նրան խուզարկել են կին ոստիկանները, միևնույնն է, դրա անհրաժեշտությունը ,ըստ իրավապաշտպանի, հիմնավորված չի եղել, ավելին, նրան ոստիկանները մերկ լուսանկարահանել են։
Մանրամասները` սկզբնաղբյուրում:
