2,5 ամյա երեխան ընկել է տաք խաշի կաթսայի մեջ
Ըստ վիճակագրական տվյալների՝ մեր փոքրիկներն ամենաշատն այրվածքներ են ստանում տաք թեյի և սուրճի բաժակների հետ անզգույշ վարվելուց: Բայց արի ու տես, որ շատ հետաքրքրասեր երեխաները կարող են նույնիսկ խաշի եփվող ամանի մեջ հայտնվել:
Hraparak.am-ի տեղեկություններով՝ փետրվարի 6-ին այրվածքաբանական կենտրոն է տեղափոխվել 2.5 տարեկան մի երեխա: Փոքրիկ աղջիկը 11-12 տոկոս այրվածքներ է ստացել, հիմնականում՝ ազդրերի հատվածում: Այդ օրը տանը խաշ էին պատրաստել, երեխան ընկել է տաք խաշի կաթսայի մեջ: Այս պահին բժիշկները երեխայի վիճակը գնահատում են միջին ծանրության:
