«25 տարեկան անձն ի վիճակի չէ մարդկային ճակատագրեր որոշել». Գևորգ Պետրոսյան
«Եթե ԲԴԽ-ն 25 տարեկանին նշանակել է դատավոր, մենք որևէ իրավական հիմք ունե՞նք այդ նշանակումը վիճարկելու: Իհարկե՝ ոչ: Դրան հաջորդող պատասխանը լինելու է՝ օրենքով թույլատրվել է, մենք էլ նշանակել ենք»,- մարտի 4-ին ԱԺ նիստում ասաց ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանը՝ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և դրան կից փաստաթղթերում առաջարկված փոփոխությունների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ փոփոխությամբ առաջարկվում է տարիքային շեմն իջեցնել 28-ից 25-ի, իսկ պահանջվող աշխատանքային փորձը՝ 5 տարուց 3 տարի:
Ըստ Գ. Պետրոսյանի՝ 25 տարեկան անձն ի վիճակի չէ մարդկային ճակատագրեր որոշել:
Նա կարող է շատ լավ տեսական գիտելիքներ ունենալ, Լոնդոնում սովորած լինել, բայց չի կարող ճիշտ որոշում կայացնել օրինակ՝ ամունալուծության գործի պարագայում: