27-ամյա Դավիթը ոստիկաններին դիմավորել է դանակի հարվածներով
Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի որոշման հիման վրա՝ ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, նոյեմբերի 17-ին, ժամը 08.50-ին, խուզարկություն կատարելու նպատակով այցելել են 27-ամյա Դավիթ Հ.-ի տուն, որտեղ վերջինս դիմադրություն է ցույց տվել:
Այդ ընթացքում նա ոտքով հարվածել է ոստիկաններից մեկի որովայնին, այնուհետեւ գլխով հարվածել դեմքին, ապա ձեռքին եղած դանակով հարվածել մյուս ոստիկանի ձախ ձեռքին` տալով հայհոյանքներ:
Դավիթ Հ.-ն վնասազերծվել եւ բերման է ենթարկվել:
