27-ամյա կինը անհետ կորել է. Նա փախե՞լ է երիտասարդի հետ
27-ամյա Գայանե Առուստամյանը սեպտեմբերի 9-ին, առավոտյան ժամը 05:00-ի սահմաններում, տնից դուրս է եկել և չի վերադարձել, այս մասին Hraparak.am-ի հետ զրույցում հայտնեցին Ոստիկանության հերթապահ մասից. «Ամուսնացած է, երեխա չունի: Նախկինում էլ եղել է նման դեպք, երբ տնից օրերով դուրս է եկել, հետո հարազատները հայտնաբերել են»:
Անհայտացումից հետո կնոջը տեսնողներ չեն եղել, ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ շրջանառվող վարկածներից մեկի համաձայն՝ նա ինչ-որ երիտասարդի հետ փախել է:
Գայանե Առուստամյանին տեսնողները կարող են զանգահարել՝ 010 45 02 02, 098 28 28 20
