28-ամյա երիտասարդը 9 հոգու դանակահարելուց հետո ազատ շրջում է հանրապետությունում
Հունվարի 13-ին ժամը 09:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Ուջան գյուղում ծեծի է ենթարկվել, իսկ հետո աջ ոտքի և թիկունքի մասից կրծքավանդակի ձախ կողմում դանակի հարվածներ է ստացել նույն գյուղի բնակիչ և գյուղի միջնակարգ դպրոցի զինղեկ, 50-ամյա Տիգրան Ալիշանի Ասլանյանը:
Ինչպես հայտնում shamshyan.com–ը, ըստ տեղեկությունների` զինղեկին ծեծել, իսկ հետո դանակահարել է նույն գյուղի բնակիչ, նախկինում մի քանի անգամ դատապարտաված և անցյալ տարի դեկտեմբերի սկզբում գաղութից ազատ արձակված Ուջան գյուղի բնակիչ, «Ուջանիկ» մականվամբ, 28-ամյա Սամվել Սասունի Սուքիասյանը:
Մանրամասները՝ shamshyan.com-ում
