3 հայ պատգամավորի թեկնածու` Թուրքիայի խորհրդարանի նոր կազմում
Թուրքիայում կայացան խորհրդարանական ընտրությունները, սակայն վերջնական արդյունքները դեռ չեն հաղորդվել:
Նախնական արդյունքների համաձայն` Թուրքիայի խորհրդարան են անցել չորս կուսակցություններ:
Խորհրդարանի նոր կազմում կլինեն կուսակցությունների կողմից առաջադրված ազգությամբ հայ թեկնածուներ: "Արդարություն և զարգացում" կուսակցության կողմից առաջադրված լրագրող Մարգար Եսայանը, Ժողովրդա-հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Սելինա Ուզուներ Դողանն ու Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված Կարապետ Փայլանը:
Նշենք, որ Էրդողանի աջակցությունը վայելող "Արդարություն և զարգացում" կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն` դադարում է միակ իշխող կուսկակցությունը լինել:
