3-ամյա երեխան մահացել է. «Փուչիկը փչել է, ու պատահական պայթել է, ռետինե կտորը մնացել է կոկորդում»
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում 3-ամյա երեխա է մահացել: Գորիսի բժշկական կենտրոնից Fnews.am-ին տեղեկացրեցին, որ ողբերգությունը տեղի է ունեցել փուչիկ փչելու հետևանքով.«Փուչիկը փչել է, ու պատահական պայթել է, ռետինե կտորը մնացել է կոկորդում, ինչն էլ մահվան պատճառ է դարձել»:Փոխտնօրենը նկարագրեց դեպքը պատմելով. «2 սմ փուչիկը փչելուց ետ էր քաշել և թռել էր շնչափողն ու այն փակել: Այստեղ երեխայի մեղքով է եղել, չի կարողացել հազա, եթե հազար անպայման բերանից դուրս կթռչեր: Ցավոք երբ արդեն հիվանդանոց են բերել արդեն երեխան մահացած է եղել, Արհեստական շնչառական ապարատին միացնել հնարավոր չեղավ Բոլոր ռեակցիաները բացակայում էին՝ արձանագրվել էր սրտի և շնչառության կանգ»,-այս մասին մեզ հետ զրույցում ասաց Գորիսի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Լևոն Հարությունյանը:
