30-ամյա երիտասարդը դանակով ներխուժել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն և սպառնացել
Երեկ ուշագրավ դեպք է տեղի ունեցել Երևանում: 30 ամյա մի տղամարդ ն ներխուժել է ԱՄՆ դեսպանատուն և սպառնացել ինքնավնասել իրեն:
Այս տեղեկությունը yerkir.am-ի հետ հաստատեցին ոստիկանությունից:
Նախնական տեղեկություններով՝ երիտասարդը դեսպանատան պարսպից մուտք է գործել ներս ու դանակը պահելով պարանոցին՝ սպառնացել, որ եթե չտեսնի ԱՄՆ դեսպանին, ապա կկտրի իր պարանոցը:
Ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ երիտասարդին բերման են ենթարկել: Կատարվում է քննություն:
