30-ամյա Մարատն իր ծննդյան օրվա կապակցությամբ հրավառություն էր կազմակերպել եւ հայտնվել ոստիկանությունում
Ոստիկանությունը հոկտեմբերի 28-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, բերման է ենթարկել Երևանի Այգեստան 3-րդ փողոցի բնակիչ 30-ամյա Մարատ Գալստյանին, ով իր ծննդյան օրվա կապակցությամբ հրավառություն էր կազմակերպել, որի համար էլ ենթարկվել է վարչական պատասխանատվության։ Այս ամենի մասին ոստիկանությունը տեսանյութ է պատրաստել հետևյալ վերնագրով՝ «Համակեցության կանոնները բոլորի համար են»:
