30-ամյա տղամարդը «Օդնոկլասնիկի»-ում ծանոթ կնոջ լուսանկարների հետ պոռնկագրական լուսանկարներ է տարածել
1in.am-ը գրում է. Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Աշոտ Մանուկյանի նախագահությամբ սկսվում է Հովհաննես Աղաբաբյանի գործի դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ 30-ամյա Հովհաննեսը 2014 թվականի փետրվարի 13-ից «Օդնոկլասնիկի» կայքում ստեղծել է կեղծ տվյալներով անձնական էջ, որտեղ Արմավիրի մարզի մի բնակչուհու լուսանկարների հետ միասին տեղադրել է պոռնկագրական բնույթի լուսանկարներ և տարածելով դրանք՝ հասանելի է դարձրել կայքի օգտատերերին:
Հովհաննես Աղաբաբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 263 հոդվածի 1-ին մասով:
Հովհաննեսի խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:
