30-ամյա տղամարդը սպանել է անընդհատ լաց լինող 2 տարեկան երեխային
ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում 30-ամյա տղամարդը սպանել է երկու տարեկան տղային՝ գրքով հարվածելով նրա գլխին: Այս մասին հաղորդում է «Լենտա»-ն:
Տեղի իրավապահ մարմինների աշխատակիցը հայտնել է, որ տղամարդու արարքի պատճառը երեխայի անդադար լացն է եղել, որն ի վերջո այնքան է նյարդայնացել նրան, որ հարվածել է երեխայի գլխին: Հարվածի արդյունքում փոքրիկը գլխուղեղի վնասվածք է ստացել: Նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել երեխայի կյանքը:
Հարուցվել է քրեական գործ:
