31-ամյա Մարգարիտան բերման ենթարկվեց «Սասունցի Դավթի» կայարանամերձ հրապարակից
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 5-ին, ժամը 21.30-ին, «Սասունցի Դավթի» կայարանամերձ հրապարակից բերման է ենթարկվել 31-ամյա Մարգարիտ Գ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա օգոստոսի 3-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 338 հոդվածի /սուտ ցուցմունք կամ կեղծ եզրակացություն տալը կամ ակնհայտ սխալ թարգմանություն կատարելը/ 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
