32-ամյա կինը նախկին ամուսնուն մեղադրում է բռնաբարության մեջ
Արագածոտնի մարզի 32-ամյա բնակչուհին նախկին ամուսնուն մեղադրում է սեռական ոստնձգությունների մեջ։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել օրերս։ Ըստ տիկնոջ՝ նախկին ամուսինն իր տանը բռնություն է գործադրել իր նկատմամբ, հարվածել դեմքին եւ բռնի կերպով սեռական հարաբերություն ունեցել իր հետ:
Կինը կատարվածի մասին ահազանգել է օրեր անց եւ ոստիկանությունը հիմա փորձում է պարզել հանգամանքները։
