35-ամյա տղամարդն ինքնահրկզվել է գերեզմանատանը
Նոյեմբերի 18-ին արտակարգ դեպք է գրանցվել Սիլիկյան թաղամասի գերեզմանատանը. գերեզմաններից ինքնահրկիզումով «Վնասվածքաբանության, օրթոպեդիայի, այրվածքների և ճառագայթային բժշկության գիտական կենտրոն» է տեղափոխվել 35 տարեկան Սարգիս Բազակյանը:
Պարզվել է, որ ժ.16.30-ին, Սիլիկյան թաղամասի գերեզմանատան 6-րդ հողակտորում, Բազակյանը ինքնահրկիզման եղանակով փորձել է ինքնասպանություն գործել: Ավելի ուշ նա մահացել է հիվանդանոցում։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նա ունեցել առողջական որոշ խնդիրներ։
