35-ամյա տղամարդու և 6-ամյա աղջնակի ամուսնությունը Հնդկաստանում մեծ աղմուկ է բարձրացրել (լուսանկարներ)
Հնդկաստանի ոստիկանությունը փնտրում է 51–ամյա Ջամունի Բային, ով կազմակերպել էր փոքր աղջիկների հարսանիք` մեծահասակն փեսացուների մասնակցությամբ։ Իր ծառայությունների համար նա 550 դոլար է վերցրել։ Աղմուկը բարձրացավ այն բանից հետո, երբ համացանցում հայտնվեցին 35–ամյա տղամարդու և 6–ամյա աղջնակի հարսանեկան լուսանկարները։
Հնդկաստանում անչափահասների հետ ամուսնությունն արգելված է օրենքով։ Յուրաքանչյուր ոք, ով կմասնակցի դրա կազմակերպմանը կամ անցկացմանը, նույնիսկ հյուրի կարգավիճակով, նույնիսկ, եթե չգիտի հարսի և փեսացուի իրական տարիքը, 100 հազար ռուփի (2000 դոլար) տուգանքի և 2 տարվա ազատազրկման կդատապարտվի
Չնայած այս ամենի, մանկահասակ աղջիկների հետ ամուսնությունների 40% տեղի է ունենում Հնդկաստանում։
