350 հակ անասնակեր է այրվել
Հունվարի 9-ին՝ ժամը 03:26-ին, ահազանգ է ստացվել, որ Զարթոնք գյուղում այրվում է անասնակեր:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայք-էջի տեղեկացմամբ՝ պարզվել է, որ այրվում է Ի. Ա.-ին պատկանող 13-րդ փողոցի թիվ 8 տան բակում կուտակված 350 հակ անասնակերը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:30-ին, մարվել՝ 06:08-ին:
