37-ամյա տղամարդը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել հորեղբոր աղջկան
shamshyan.com-ը գրում է. Քիչ առաջ սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մրգաշեն-Քանաքեռավան ավտոճանապարհից «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Քանաքեռավան գյուղի բնակչուհի, 21-ամյա' 2 երեխաների մայր Ռուզան Խուդոյանը:
Վերջինս հիվանդանոց է տեղափոխվել դեմքի և ձեռքերի սուր կտրող-ծակող առարկայից ստացած բազմաթիվ վնասվածքներով:
Ոստիկաններին ու քննիչներին հիվանդանոցում հայտնել են, որ տուժածը կատարվածի վերաբերյալ ի վիճակի չէ բացատրություն տալու, քանի որ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և այս պահին վիրահատարանում է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
