38-ամյա կինը հեռախոսը գողացել ու վաճառել է
Հոկտեմբերի 27-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել՝ տաքսի ավտոմեքենայի սրահից բջջային հեռախոս գողանալու մասին:
Ոստիկանության պաշտոնական կայք-էջի տեղեկացմամբ՝ պարզվել է, որ հեռախոսը մեքենայի սրահից գողացել է Երևանի բնակչուհի, 1976 թ. ծնված Ռուզաննա Թ.-ն և վաճառել անհայտ անձի:
Կատարվում է քննություն:
