4 տղամարդկանց բռնաբարության մեջ մեղադրած 38-ամյա կինը դատապարտվեց պայմանական ազատազրկման
4 տղամարդկանց բռնաբարության մեջ մեղադրած կինը դատապարտվել է 1 տարի ժամկետով ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվի, քանի որ նշանակվել է նույնքան ժամկետով փորձաշրջան:
Դատավճով 38-ամյա կնոջ վրա դրվել է լրացուցիչ պարտականություններ` չփոխել մշտական բնակության վայրը, պարբերաբար ներկայանալ զրույցի վարքի վերահսկողությունը իրականացնող մարմնին:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Գյումրեցի կինը հայտարարել էր, որ շոգեբաղնիքում 4 տղամարդ բռնաբարել են իրեն, ապա՝ գումար հափշտակել:
Ըստ մեղադրանքի՝ կինը, գիտակցելով, որ իր կողմից տրված տեղեկատվությունը կեղծ է, սուտ հաղորդում է տվել, թե իբր 2014թ օգոստոսի 9-ին «Դրախտ» շոգեբաղնիքում 4 տղամարդիկ բռնաբարել են իրեն, իսկ նրանից մեկը, իրեն ծեծելուց ու բռնաբարելուց հետո, առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, իրենից հափշտակել է 200.000 ՀՀ դրամ գումար:
մանրամասները` pastinfo.am-ում:
