40 զոհ և 150 վիրավոր…ահաբեկիչները հարձակվել են Հալեպի վրա
Ահաբեկիչները հարձակվել են Հալեպի բնակելի թաղամասերի վրա, ինչի արդյունքում մոտ 40 մարդ է զոհվել, կա ավելի քան 150 վիրավոր: Այս մասին հայտնում է Ֆրանս-Պրեսս գործակալությունը` հղում անելով սիրիացի իրավապաշտպաններին:
Նշենք, որ Հալեպն արդեն երկար ժամանակ է ինչ մարտական գործողությունների ամենաթեժ կետերից է: Կառավարական ուժերին հաջողվել է վերահսկողություն հաստատել քաղաքի վրա, սակայն ահաբեկիչները չեն հաշտվում այդ մտքի հետ և ամեն կերպ ցանկանում են գրավել այն:
