40-ամյա տղամարդը որոնվում է որպես անհայտ կորած (տեսանյութ)
Հունվարի 20-ին, ժամը 23-ի սահմաններում 1976թ. ծնված Գարիկ Տերտերյանը իր Daewo Nexia մակնիշի ավտոմեքենայով 23su401 պետհամարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել Արագածոտնի մարզի Աղձք գյուղի տներից մեկից և անհայտ կորել: Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին Ոստիկանությունը խնդրում է դիմել Էրեբունու կամ մոտակա բաժին, կամ 45-02-02, 1-02 հեռախոսահամարներով:
