42-ամյա տղամարդը մալուխով կախվել է
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ինքնասպանության դեպք է արձանագրվել Ազատան գյուղում: 42-ամյա էդուարդ Ամիրխանյանն իր տանն ինքնասպան է եղել՝ կախվելով մալուխի միջոցով:
Դեպքի մասին ահազանգել է համայնքի ղեկավարը, իսկ ինքնասպանության փաստը հայտնի է դարձել երեկ՝ ժամը 14:00-ին:
Նշենք նաև, որ տղամարդուն չեն տեսել դեկտեմբերի 3-ի ժամը 10:30-ից, իսկ դին հայտնաբերվել է իր տան հյուրասենյակում:
