450.000 լույս՝ տունը զարդարելու համար (Տեսանյութ)
Գերմանացի տղամարդը իր տունը զարդարելու համար ավելի քան 450.000 լույս է օգտագործել:
1999 թվականին ԱՄՆ այցելելուց հետո Ռոլֆ Վոնգը և նրա որդին հմայվել էին գեղեցիկ զարդարված և լուսավորված մի տնով, որից հետո նա որոշել է ձմեռային հրաշքների աշխարհ ստեղծել:
Տասնյակ մարդիկ ամեն գիշեր այցելում և հիանում են նրա տոնական տնով, իսկ գերմանացու լույսերի հավաքածուն տարեցտարի ավելանում է:
«Տունը զարդարելը ես սկսում են հուլիսի վերջին և աստիճանաբար սկսում եմ ցուցադրել այն: Ամեն տարի ես մտածում եմ, թե ինչպես ձևավորեմ տունը, քանի որ ամեն տարի մարդիկ ցանկանում են տարբեր զարդարանք տեսնել»,- ասել է Վոնգը:
