459 ուղևոր տեղափոխող Air France-ի ինքնաթիռում ռումբ է հայտնաբերվել
Քենիայի իշխանությունները հայտարարել են, որ Air France ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռում ռումբ է հայտնաբերվել:
Ինչպես տեղեկացնում Associated Press-ը, ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Քենիայում:
Նշվում է, որ քենիացի մասնագետները պայթուցիկ սարք են հայտնաբերել և այն տեղափոխել են օդանավակայանի տարածքից դուրս:
