47-ամյա տղամարդը 16-րդ հարկից իրեն ցած է նետել
Նոյեմբերի 19-ին, ժամը 08.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 1 շենքի 16-րդ հարկից քաղաքացի է ընկել:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ 1968 թ. ծնված Գ. Հ.-ն ինքնասպանություն է գործել` նետվելով 16-րդ հարկից:
