5 ծայրահեղ ծանր վիրավորներից 1-ի վիճակը բարելավվել է
Այս պահի դրությամբ Զինվորական կենտրոնական հոսպիտալում գտնվում է 36 զինծառայող, որից 4-ի վիճակը գնահատված է ծայրահեղ ծանր, 2-ինը՝ ծանր, մնացածինը` բավարարի մոտ և բավարար:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը` նշելով, որ 5 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վիրավորներից մեկի մոտ դրական շարժ է նկատվել:
«Բաղդասարյան Հրայրը, որի վիճակը ծայրահեղ ծանր էր, արդեն գնահատվում է ծանր»,- նշեց հոսպիտալի տնօրենը` նշելով, որ նրանք բոլորը Երևան են տեղափոխվել Արցախից` առաջնագծում գտնվող հոսպիտալներում առաջին և որոշ առումով մասնագիտացված բուժօգնություն ստանալուց հետո»,-հավելեց նա:
Ըստ նրա, հիմնական մասի մոտ կա դրական շարժընթաց, սակայն նա վաղ համարեց խոսել նրանց դուրս գրելու մասին, ինչի մասին հարցրեցին լրագրողները:
«Ծայրահեղ ծանր վիրավորները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, ծանրերի մեջ չկան հիվանդներ, որոնք գտնվում են անգիտակից վիճակում, ընդ որում, այդ ծայրահեղ ծանր վիրավորների մեջ շարքայինների թիվը կազմում է 2, նրանք Երկրապահ կամավորական միության ներկայացուցիչներ են»,- լրագրողներին մանրամասներ ներկայացրեց հոսպիտալի տնօրենը:
