5 հեշտ եղանակ՝ 10 րոպեում 100 կալորիա այրելու համար
Կալորիաներն արդյունավետ այրելու համար բավական է օրական մարզվել ընդամենը 10 րոպե, գրում է jenskiy-sayt.com-ը: Այսպես, տեսնենք, թե ինչ վարժություններ կօգնեն այրել ավելորդ կալորիաները:
Տոների ժամանակ, հանգստյան օրերին կամ արձակուրդներին ցանկություն է առաջանում հանել աշխատանքային սթրեսն ու թուլանալ, սակայն դա չի նշանակում, թե հարկավոր է օրական 24 ժամ անցկացնել բազմոցին:
Էներգիայով լցվելու համար հարկավոր է շարժվել: Ու եթե ցանկանում ես ավելի բարեկազմ դառնալ, առաջարկում ենք 5 եղանակ, որոնք կօգնեն 10 րոպեում այրել 100 կալորիա:
Եղանակ 1
Պետք է 10 րոպե թռչկոտել հատուկ մարզասարքով: Այդ զբաղմունքը կարող է օգնել այրել 98 կալորիա:
Եղանակ 2
Վազքը օգնում է այրել կալորիաներ: Եթե կարողանաք 1 կմ վազել 10 րոպեում, կկարողանաք այրել 98 կալորիա:
Եղանակ 3
Հեծանիվ վարելը կամ հեծանվասարքից օգտվելը: Եթե հեծանիվ վարես 22-25 կմ/ժ արագությամբ, կկարողանաս այրել 104 կալորիա 10 րոպեում:
Եղանակ 4
Էլիպտիկ մարզասարքի վրա մարզվելը: Նման մարզասարքի վրա մարզվելը օգնում է 10 րոպեում այրել 112 կալորիա:
Եղանակ 5
Զբաղվեք ինտենսիվ աերոբիկայով: 10-րոպեանոց ինտենսիվ պարապմունքը կօգնի այրել 104 կալորիա:
