5 տարեկան երեխան սպանել է իր 9 ամսական եղբորը
ԱՄՆ-ի Միսուրի նահանգում 5 տարեկան երեխայի մասնակցությամբ ողբերգական դեպք է տեղի ունեցել: Ինչպես նշում է ria.ru-ն, 5-ամյա տղան, ում անունը չի նշվում, պատահաբար զենքով կրակել և սպանել է իր 9 ամսական եղբորը:
Ըստ ԶԼՄ-ների՝ երեխան տանը գտել է լիցքավորված ատրճանակն ու պահել այն եղբոր վրա: Դրանից հետո նա պատահաբար կրակել է:
Ոստիկանությունը գտնում է, որ տեղի ունեցածը դժբախտ պատահար է: Ներկայում գործի առնչությամբ ընթանում է հետաքննություն:
Դեկտեմբերի վերջին Միացյալ Նահանգներում երեխայի մասնակցությամբ նմանատիպ դեպք էր գրանցվել: Երկու տարեկան փոքրիկը Walmart սուպերմարկետում մոր պայուսակից հանել էր ատրճանակն ու կրակել նրա ուղղությամբ: Կինը տեղում մահացել է:
