50 նռնակ՝ եղևնու տակ
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում նոյեմբերի 28-ին՝ ժամը 16:30-ին, անհայտ քաղաքացին զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ Ծափաթաղ-Ջիլ ճանապարհի եզրից 80 մ դեպի Սևանա լիճ` եղևնու տակ, 50 նռնակ է թողել: Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը:
Մեկնած օպերատիվ խումբը նույն օրը՝ ժամը 17:40-ին, նշված վայրում հայտնաբերել է «ՌԳԴ» տիպի 50 նռնակ` առանց պայթուցիչի:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
