51-ամյա քաղաքացու դին հայտնաբերել են տանիքի կառուցատարրերից կախված
Հունվարի 24-ին՝ ժամը 12:15-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուսթավելի փողոցի տներից մեկի ձեղնահարկում հայտնաբերվել է տանիքի կառուցատարրից կախված մոտ 50 տարեկան Ա. Ա.-ի դին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայք-էջից տեղեկանում ենք, որ Ռուսթավելի փողոցի թիվ 53 տան ձեղնահարկում հայտնաբերվել է 1963թ. ծնված Ա. Ա.-ի դին:
