52-ամյա տղամարդը ինքնասպանություն է գործել՝ կախվելով նկուղում
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ հերթական ինքնասպանության դեպքն է գրանցվել: Դսեղ գյուղի 52-ամյա բնակիչը ինքնասպանություն է գործել՝ իրենց տան նկուղում պարանով կախվելու միջոցով:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
