52–ամյա Սուսաննան մեղադրվում է եղբոր կնոջ եւ նրա հոր սպանությունը պատվիրելու մեջ
Երեւանի բնակչուհի 52–ամյա Սուսաննա Պապոյանը մեղադրվում է հանգուցյալ եղբոր կնոջ՝ Լուսինե Բաբայանի եւ նրա հոր` Հրանտ Բաբայանի սպանությունը պատվիրելու մեջ։ Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից։
Ըստ մեղադրականի՝ Սուսաննա Պապոյանը, նպատակ ունենալով խուսափել Լուսինե եւ Հրանտ Բաբայանի կողմից ներկայացված գույքային պահանջով քաղաքացիական հայցով նախատեսված 27. 000. 000 ՀՀ դրամ վճարելուց, որոշել է սպանել նրանց և պատվիրել է իր ազգական Արմեն Պապոյանին և վերջինիս ընկեր Ավետիս Խաչատրյանին կազմակերպել Լուսինե և Հրանտ Բաբայանների սպանությունները` դրա դիմաց խոստանալով վճարել 10.000 ԱՄՆ դոլար:
Մանրամասները՝news.am-ում
